Life.panorama.am-ը գրում է. Օրեր առաջ Asekose.am-ի «CV» հաղորդման շրջանակներում Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասանուհի Աննա Էլբակյանը հայտարարեց, որ ժամանակին հաճախել է «Կյանքի խոսք» եկեղեցի, բայց նա չի հարում այդ եկեղեցուն, քանի որ այցելում է նման շատ այլ եկեղեցիներ՝ չհամարելով դա աղանդ:
«Ոչ մի մարդ չի կարող եկեղեցիների մեջ տարբերություն դնել: Սկզբից շատ ցավոտ էին այդ խոսակցությունները, երբ ասում էին՝ աղանդավոր եմ: Ինձ համար դրանք հիմար խոսակցություններ, ես այդքան հիմար չեմ, որ աղանդավոր լինեմ: Ես շատ երկար ժամանակ եմ քննել և շատ լավ գիտեմ՝ ինչ է աղանդը և ինչը աղանդ չէ»,- հաղորդման ընթացքում նշել է դերասանուհին:
Այս թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ է հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների հոգևոր տեսուչ-տնօրեն` Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.
«Ես շատ եմ հարգում Աննա Էլբակյանին եւ առհասարակ Էլբակյաննների ընտանիքին, բայց նա իր կարծիքը թող հայտնի դերասանական արվեստի մասին, մենք սիրով կլսենք դրանք: Պետք չէ, որ ամեն մեկն իր մտածումներով մտնի այնտեղ, որն իրեն չի վերաբերվում: Նախ մարդ պետք է հասկանա, թե ի՞նչ է նշանակում Եկեղեցի, չէ, որ սատատան եւս հավատում է Աստծո գոյությանը, նա գիտի, որ Աստված գոյություն ունի, գիտի, որ Աստված պատվիրաններ եւ օրենքներ է դրել, բայց կարո՞ղ ենք ասել, որ սատանան հավատացյալ է: Ինչո՞ւ Աննա Էլբակյանը հարց չի դնում իր առջեւ, որ եթե գոյություն ունի դարերից եկած մեր Եկեղեցին, ապա ի՞նչ գործ ունի այստեղ մի եկեղեցի, որի հիմնադիրը իր իսկ հիմնած եկեղեցուց եւ գաղափարախոսությյունից արդեն իսկ հրաժարվել է, բայց չգիտես ինչու Հայաստանի «Կյանքի խոսքի» հովիվները դեռ շարունակում են նրանց գաղափարախոսության սերմերը հայկական հոգու դաշտում ցանել: Եթե մեր Աննա Էլբակյանը խոսում է հավատքից, ապա նա պետք է իմանա, որ Մայրենի Եկեղեցու մեջ է գտնվում ճշմարիտ հավաքտը եւ ոչ թե Էկմանի կամ նման այլ գաղափարախոսության մեջ: Սա է խնդիրը. արդյոք Քրիստոսը կարիք ունե՞ր Էկմանի, որպեսզի իր հավաքտը տարածվեր աշխարհով մեկ, արդյոք բավական չէին Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները՝ սա է հարցը: Աննան կարող է ամեն բան ասել, բայց նա ոչ մի բանից տեղյակ չէ, չգիտի, որ միայն Ավետարան դեռ չի նշանակում եկեղեցիական ամբողջականություն, գոյություն ունեն դավանաբանական հարցեր, նա դավանանքից լուր ունի՞, նա գիտի՞, թե ի՞նչ դավանանքի հետեւորդն է ինքը, ինչի՞ քարոզողն է իր եկեղեցին. Պարզապես Քրիստոսին քարոզել որպես փրկիչ, դեռ Քրիստոնեություն չի նշանակում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Եղել եմ «Կյանքի խոսք»-ում, բայց դա աղանդ չէ. Աննա Էլբակյան