▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Բաբայանը` իր իսպանա-հայկական ընտանիքի Ամանորի մասին

Life.panorama.am-ը գրում է.  Կայքի  հետ զրույցում Բարսելոնայում բնակվող մոդել Աննա Բաբայանը պատմել է իր իսպանա-հայկական ընտանիքի ամանորյա ավանդույթների ու տոնական այլ մանրամասների մասին:

«Մեր տանն արդնե իսկ ամանորյա տրամադրություն է տիրում: Մեծ ոգեւորությամբ սպասում ենք Սուրբ ծնունդին ու Նոր տարվան: Որպես ավանդույթ` ամեն տարի Սուրբ ծնունդը նշում ենք ամուսնուս ծնողների հետ, նրանց տանը` Մադրիդում, դե իսկ Ամանորի գիշերը այստեղ կգան ծնողներս ու միասին կնշենք մեր Բարսելոնայի տանը»,- պատմեց Աննան ու խոսեց իսպանական ավանդույթների մասին.

«Այստեղ ավելի շատ նշվում եւ կարեւորություն է տրվում Սուրբ Ծննդյան տոնին: Ամանորը նշում են միայն  դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին: Բացի դա, այստեղ Նոր տարվա հետ կապված հատուկ օր է հունվարի 6-ը,այդ օրն էլ երեխաները ստանում են իրենց նվերները: Նրանք մեզ նման երկար չեն նշում Ամանորը: Այստեղ Նոր տարվա գիշերը 12-ը խփելուն մեկտեղ ուտում են  խաղողի 12 հատիկ ու ամեն հատիկի հետ մեկ երազանք են պահում: Ինձ երբեք չի հաջողվում այդքան արագ ուտել ու հետն էլ երազանք մտապահել, քանի որ դա պետք է անել ամեն սլաքի զարկի հետ»,- ժպիտով պատմեց մոդելը:

Աննան դեռ չի հասցրել դստեր անունից Ձմեռ պապին նամակ գրել, դե իսկ նվերներ ընտրելու հարցում նա ունի իր մոտեցումները.

«Նվերներ դեռ չեմ հասցրել պատրաստել, սակայն ես սիրում եմ պետքական նվերներ նվիրել: Երբեք չեմ նվիրում հենց այնպես նվիրելու համար»,- ընդգծեց նա: 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее