▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անլվա Շուշանը» դարձավ «Շուշան խանում»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Թուրքական սերիալներ դիտել կամ չդիտելը մարդու ընտրությունն է: Կարելի է քննադատաբար մոտենալ, որ մարդը սպառում է թշնամի երկրի արտադրանքը, կամ ընդհանրապես ուշադրություն չդարձնել: Բայց երբ հեռուստաալիքը վերցնում է թուրքական սերիալը և առանց որևէ բան փոխելու՝ կրկնօրինակում, դա զզվելի է:

Երեկ նայեցի «Երանի» սերիալի հերթական սերիաներից մեկը ու, ինչ տհաճ էր, որ մի ամբողջ տեսարան վերցված էր թուրքական «Запах клубники» սերիալից:

Իսկ սա թուրքական սերիալը, նայեք 42:25-ից․

Փաստորեն, Շուշաննա Թովմասյանը տանը թուրքական սերիալներ է նայում, պարապում դերը, որ նկարահանման հրապարակում լավ կրկնօրինակի թուրք դերասանուհիներին: Անլվայի կերպարից ազատվելու համար Շուշաննան դարձավ Շուշան խանում: Ամոթ էլ է: Չեք կարողանում ձերը ստեղծել, գոնե թուրքերին մի՛ կնկնօրինակեք: Ձեզ չեք հարգում, լսարանին հարգե՛ք:

1

11

%d5%a4%d5%a4%d5%a4

7

Աղբյուրը` ԿրիԾիկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее