Անջելինա Ջոլիին մեղադրել են այն բանի համար, որ Հորդանանում փախստականների հետ հանդիպման ժամանակ նրա հագին կրծկալ չի եղել։ Նրա հասցեին բուռն քննադատություններ են տեղացել նրա հայրենակիցները։
RadarOnline-ը համացանցում տեղադրել է հանդիպման ֆոտոները։ Շատ ընթերցողներ Ջոլիի զգեստը իսկապես անընդունելի են համարել նման հանդիպման համար։
Դերասանուհու երկրպագուները փորձել են նրան պաշտպանել, նշելով, որ կրծկալը կարող էր ցավ պատճառել նրան երկու կրծքերի հեռացման վիրահատությունից հետո։ Նրանք նաև նշել են, որ Ջոլին, հնարավոր է կրծքի պրոթեզներ է կրում։
Դերասանուհին ուշադրություն չի դարձրել քննադատություններին։
Ջոլին Հորդանանում է եղել սեպտեմբերի 10-11-ին, որպես ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան։ Նա հանդիպել է աղքատ ընտանիքների, երեխաների, սիրիական փախստականների հետ։
Աղբյուրը՝ Life.panorama.am