Aysor.am-ը գրում է.
Կատակերգական ժանրն այսօր, կարծեք թե, ամենապահանջված է կինոշուկայում: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ռեժիսոր Քաջայր Հակոբյանը սկսել է նոր՝ «Փորձաշրջան» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որում նկարահանվել են Անժելա Սարգսյանը, Թամարա Պետրոսյանը, Արտաշես Մխիթարյանը, Գրիշա Աղախանյանը, Արսեն Հակոբյանը և այլք: Պրեմիերան նախատեսվում է փետրվար ամսին:
«Սա սիրային կատակերգություն է: Շատ լավ, հետաքրքիր խումբ է հավաքված, նկարահանումներն անցնում են ուրախ մթնոլորտում: Ես և Գրիշա Աղախանյանը մարմնավորում ենք ամուսինների, ովքեր սեփական տուրիստական գործակալություն ունեն: Խաղում եմ ամուսնու վրա իշխող, կողակցին ճնշող կնոջ՝ Ռուզաննային: Փակագծերն ամբողջությամբ չեմ ցանկանում բացել, մնացածը կտեսնեք էկրաններին»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Անժելա Սարգսյանը:


Մեր զրուցակիցը նկարահանվել է նաև Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» ֆիլմում՝ այս անգամ մարմնավորելով կիսադժբախտ կնոջ կերպար: «Իմ մարմնավորած Յանան տիպիկ հայ կնոջ կերպար է, ով հասարակության կարծիքի և ծնողի զոհ է դարձել: Իհարկե, իր հիմարության պատճառով է մեծամասամբ նման ճակատագրի արժանացել. ամուսնացել է մի մարդու հետ, ում չի սիրել: Բայց ավելացնեմ, որ հերոսուհիս խելացի կին է, դրական կերպար: Ասեմ, որ իմ կյանքում առաջին անգամ եմ նման նկարահանման հրապարակում գտնվել. կարգուկանոն էր տիրում, բոլորն իրենց հստակ ժամը, ձևը գիտեին»,-ժպիտով ավելացրեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում