Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Հանգստյան օրերի թիվ մեկ թեժ թեման Անժելա Սարգսյանի նախկին տղամարդու՝ գեղանկարիչ Կարեն Արայանի եւ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի հնարավոր սիրավեպն էր: Այս մասին սկսվեցին քննարկումները, երբ Կարեն Արայանը իր ֆեյսբուքյան էջում կարգավիճակի փոփոխություն գրանցեց՝ նշելով, որ Ալինա Մարտիրոսյանի հետ հարաբերությունների մեջ է: Վերջինս էլ իր հերթին իր ֆեյսբուքյան էջում մի քանի նկարներ էր հրապարկել, որոնց հեղինակը Կարեն Արայանն է:
Ալինա Մարտիրոսյանն ու Անժելա Սարգսյանը այս խոսակցությունների վերաբերյալ հրաժարվել են մեկնաբանություններ տալ, իսկ թեմայի շուրջ փորձել ենք խոսել Կարենի հետ, ով արդեն իսկ իր ֆեյսբուքյան էջից թաքցրել է կարգավիճակի փոփոխությունը:
«Պետք է հիասթափեցնեմ ու ասեմ, որ ինքս էլ ոչ մի մեկնաբանություն չեմ տա իմ ու Ալինայի հարաբերությունների վերաբերյալ»,- նշեց գեղանկարիչը, իսկ հարցին, թե կցանկանա՞ խոսել այն հրապարակումների վերաբերյալ, ըստ որի նա հայ շոու բիզնեսի աստղերին նկարելով ու իր տաղանդն օգտագործելով է հայտնի կանանց սրտերը գրավում, Կարենը բարձր ծիծաղեց, ապա նշեց. «Դա ախմախ մարդու հիվանդ երեւակայություն է»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում