ՀՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Քննարկման թեման եղել է ՀՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ կուսակցության կողմից նախաձեռնած սոցցանցերում հոգեբանական բռնության կանխարգելման և նման բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքի ամրագրման ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև հայհոյանքը քրեկանացնելու մասին իրավական գործընթացը:

Ավելի վաղ կուսակցությունը դիմել է ՀՀ ԱԺ սոցցանցերում հոգեբանական բռնության կանխարգելման և նման բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքի նախագիծ ստեղծելու առաջարկով:

Առաջիկայում կուսակցությունը ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցելով պատրաստվում է նման նախագիծ ներկայացնել ԱԺ հաստատմանը:
Կարդացեք նաև՝
Անի Զախարյանը` կուսության, իր կուսակցության, ՀՀԿ-ի ու նույնիսկ Անժելա Սարգսյանի մասին
Կարդացեք նաև՝
Դուք ո՞վ եք, որ անդրադառնաք ինձ, ո՞վ է Ձեզ այդ բարոյական իրավունքը տվել. Անի Զախարյանը զայրացած է


