▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Քոչարը`ամուսնալուծության, այդ որոշմանը դժվարությամբ գալու մասին

#commentstory էլեկտրոնային հաղորդման շրջանակներում հյուրընկալվել էր Անի Քոչարը։

Անի Քոչարի կյանքում շրջափուլ եղավ և թողնելով  Հայաստանում ամեն բան` մեկնեց Գերմանիա.

«Ես երբեք չեմ զղջում այդ որոշման համար։ Միակ բանը, որ ինձ միշտ տանջում է, այդ մտատանջանքը կա և ես չեմ կարող կեղծել ասել չկա։ Ետ եմ նայում, մտածում եմ` այ ինչ կլիներ, եթե 2014 թվականին իմ 14 տարվա կարիերան  ջուրը չգցեի և Հայաստանից չմեկնեի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Դա ինձ միշտ հետաքրքրում է, որովհետև մեր կյանքը բաղկացած է ընտրություններից…
Ինչպես կդասավորվեր իմ կյանքը և ինչ կլիներ այնուհետև, որովհետև «Ես»-ը իր պիկին էր,«Ես»-ը սիրված էր։ Իմ հայտնիության լավագույն տարիներին կարծես ամեն բան ջուրը գցեի և մեկնեի»։

Ամուսնալուծությունից խոսելով` Անին անկեղծորեն նշեց, որ ամուսնալուծվելու որոշումը կայացրել է Հայաստանում.

«Այնպես չէ, որ այդ որոշումը կայացրել եմ Գերմանիայում։ Իրականում ամուսնալուծության միտքն ու ցանկությունը, որը սկսել էր ինձ տանջել, դա դեռ Հայաստանում է եղել։
Պետք է ասեմ ՝ այն մարդկանցից չեմ, որ ամեն մի աննշան, չնչին բանից կարող եմ ասել` վերջ, բաժանվում։ Ինձ մանր -մունր խնդիրներով, կենցաղային հոգսերով չեն կարող վախեցնել»:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее