▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անի Պլազայում» մահացած հայտնաբերված երիտասարդը Հայաստան էր եկել զուգընկերոջ խնդրանքով. նոր մանրամասներ

«Անի Պլազա»  հյուրանոցում փետրվարի 11-ին մահացած հայտնաբերված Զուրաբ Նեմսաձեի եւ Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք ՀԿ-ի անունից ոստիկանություն  դիմում էր ներկայացվել` մի երիտասարդի` վտանգի մեջ լինելու եւ վերջինի ինքնասպանության փորձի դրդապատճառների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք ՀԿ-ից (Փինք Արմենիա):

Ըստ ՀԿ-ի տարածած հաղորդագրության՝ Զուրաբը պատմել է, որ փետրվարի սկզբին նա Հայաստան է եկել իր զուգընկերոջ խնդրանքով, որպեսզի օգնի նրան ազատվել ընտանիքի ճնշումներից:

Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք ՀԿ-ին այս պահին անհայտ է երիտասարդի վիճակը եւ գտնվելու վայրը: Զուրաբի մահվան առիթով հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով:

Կազմակերպությանը եւ դրա իրավաբաններին Զուրաբ Նեմսաձեն մահվանից առաջ լիազորագիր է հանձնել, ինչի հիման վրա վերջինի շահերը կներկայացվեն գործի քննության ընթացքում:

ԻՀիշեցնենք, որ փետրվարի 11-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, «Անի Պլազա» հյուրանոցային համալիրից, որ 12-րդ հարկի թիվ 12 համարում հայտնաբերվել է ազգությամբ վրացի 24-ամյա  Համզադեհ Զուրաբ Թամեզիևիչի դին: Երիտասարդի դաստակները վնասված են եղել, և երբ նրան հայտնաբերել են, նա եղել է բերանքսիվայր վիճակում ընկած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее