Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասանուհի Անի Պետրոսյանի հետ, ով վերջին շրջանում հեռուստադիտողին է ներկայանում «Խոպանի տեսություն» սիթքոմով:
«Իհարկե, դեռ չեմ կարող հստակ պատմել սիթքոմի առաջիկա անելիքների մասին, բայց կարող եմ վստահեցնել, որ շուտով «Խոպանի տեսության» երկրպագուներին հաճելի անակնկալներ կմատուցվեն,- նշել է Անի Պետրոսյանը ու հավելել,- շատ եմ սիրում մեր թիմը, այստեղ մենք համերաշխ ընտանիքի նման ենք: Ես շատ տեղեր եմ աշխատել, որտեղ եւս շատ եմ սիրել հավաքաված թիմերը, բայց սա առավել, գուցե այդ մեծ սիրո հիմքում ընկած է այն փաստը որ մենք հանդիպում ենք ընդամենը շաբաթը երկու անգամ եւ հասցնում ենք կարոտել իրար»:
Ի դեպ, դերասանուհին կայքի հետ զրույցում նկատել է, որ առաջիկայում նկարահանվելու է նոր գեղարվեստական ֆիլմում, որտեղ հանդես կգա ոչ միայն գլխավոր հերոսուհու կերպարում, այլև որպես սցենարի համահեղինակ.
«Շուտով կնկարահանվեմ Էդգար Կոստանդյանի «Որբանոց» վեպի հիման վրա նկարահանվող գեղարվեստական ֆիլմում, որտեղ ես պետք է մարմնավորեմ գլխավոր հերուսուհուն՝ Սոնային: Հիմա դեռեւս նախապատրաստական փուլում ենք, նկարահանումները կսկսենք հավանաբար 20 օրից, ըստ նախնական պլանների՝ այն մեծ էկրաններ կբարձրանա հաջորդ տարի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը: Ի դեպ, նշեմ, որ սցենարի հարցում ես էլ եմ իմ մասնակցությունն ունեցել, այսինքն՝ սցենարի հեղինակները ես եւ Էդգար Կոստանդյանն ենք, իհարկե Էդգարի լուման շատ ավելի մեծ է»,- նշել է նա և հարցին, թե արդյոք սա դերասանուհու՝ որպես սցենարի հեղինակ հանդես գալու առաջին փորձն է, պատասխանել.
«Այո, որպես սցենարի համահեղինակ հանդես գալու իմաստով սա առաջին փորձն էր, բայց առհասարակ, ես նաեւ գրում եմ, ունեմ պատմվածքներ, որոնք լուսաբանված չեն: Այնպես որ «Որբանոց» ֆիլմի սցենարի համահեղինակ հանդես գալը առաջին լուրջ, մասշտաբային գործն է»:
Անի Պետրոսյանը պատմել է նաև, որ առաջիկայում իր համար շատ կարևոր գործի է պատրաստվում.
«Առհասարակ առաջիկայում պլանները շատ են. նպատակ ունեմ հաջորդ տարվա սկզբին մոնոներկայացմամբ հանդես գալ: Իհարկե, շատ եմ վախենում, որովհետև որքան էլ պրոֆեսիոնալ լինես, մի փոքր ծանր և դժվար է միայնակ լինել բեմում եւ մի ամբողջ հանդիսատես կառավարել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մոնոներկայացման գաղափարին ես շատ լուրջ եմ վերաբերվում, պետք է շատ վստահ լինեմ, որ կկարողնամ շատ լավ գործ ներկայացնել, այլապես չեմ անի,- նշել է նա ու հավելել,- ուզում եմ հատուկ շեշտել, որ մոնոներկայացման միտքը այսօրվա տենդեցներին համապատասխան քայլելու միտում չունի, չեմ ուզում նեղացնել որևէ մեկին, բայց այսօր շատերը բեմում կարգին չեղած արդեն մոնոներկայացում են խաղում, իսկ ինձ համար դա շատ լուրջ աշխատանք է, և խոսք եմ տալիս, որ եթե դա լինի, ուրեմն կամ շատ լավն ու յուօրինակն է լինելու, կամ առհասրաակ չի լինելու: Ընդ որում, այն վերցված չի լինի ինչ-որ դրամատուրգից, այլ հատուկ գրված կլինի, որի ստեղծմանը ես էլ կմասնակցեմ»:
Անդրադառնալով խաղացանկին և նկատելով, որ Անին այն քիչ դերասանուհիներից է, ով հանդես է եկել և կատագերկական և դրամատիկ ժանրերում, և երկու ժանրերում էլ ընդունվել է և սիրվել, հարցին, թե ինչպե՞ս է հաջողվում հավասարաչափ սիրվել տարբեր ժանրի դերերում, դերասանուհին պատասխանել է.
«Այո, շատերն են դա նկատում, բայց ես չգիտեմ այդ հարցի պատասխանը: Երեւի թե դա իմ ճակատագիրն է, ինչի համար ես փառք եմ տալիս Աստծուն: Ինձ բախտ է վիճակվել երկու ժանրերում էլ հանդես գալ եւ երկու ժանրերում էլ հաղթահարել դժվարությունները եւ սիրվել, ինչի համար ես շատ ուրախ եմ: Ինձ էլ է հետաքրքիր այդպես աշխատելը»:
Հարցին, թե դերասանուհին ո՞ր ժանրին է իր ներսում առավել նախապատվություն տալիս, Անի Պետրոսյանը նկատել է.
«Չեմ կարող ասել, միայն կարող եմ նկատել, որ երկու ժանրներն էլ հավասարաչափ դժվար են. ես ծիծաղի մեջ լաց եմ դնում, լացի մեջ՝ ծիծաղ եւ ստացվում է հետաքրքիր կերպար: Պետք է նկատեմ, որ դրաման միայն լաց լինելը չէ, դրամայի մեջ թախծոտ ժպիտ էլ կա»:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում