▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Պետրոսյանը` «Change» սիթքոմում նկարահանվելու և ապագա ծրագրերի մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Անի Պետրոսյանը, ով վերջերս նկարահանվում էր «Խոպանի տեսություն» սիթքոմում, այսուհետ կներկայանա Հովհաննես Ազոյանի «Change» սիթքոմում: 

««Change» սիթքոմում մարմնավորում եմ թատրոնի պրիմա դերասանուհու կերպարի, ում անունը Սոնա է, սակայն բոլորն իրեն դիմում են Սոնետ անունով: Նշեմ, որ այստեղ բավականին լավ դերասանական կազմ է հավաքված, պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվում, այնպես որ, կարծում եմ, հետաքրքիր ու ճաշակով հումորային նախագիծ կլինի ու կսիրվի հեռուստադիտողի կողմից»,- կայքի հետ զրույցում նշել է Անի Պետրոսյանը:

Հետաքրքվելով, թե մինչ այս նախագիծը դերասանուհին ի՞նչ զբաղվածություն ուներ, քանի որ «Խոպանի տեսություն» սիթքոմն արդեն մի քանի ամիս է, ինչ ավարտվել է, պատասխանել է.

«Այս ընթացքում վայելում էի ամառը` ինձ հանգստի էի մատնել: Պիտի ասեմ, որ այս ամառն ինձ համար իսկապես յուրօրինակ էր, քանի որ ընկերներիս հետ եմ անցկացրել, որոնց հետ բացի հիմնական հանգստից երբեմն-երբեմն առիթը բաց չէինք թողնում ու կարճ ժամանակով քաղաքից դուրս էինք գնում»:

Թեեւ, դերասանուհու խոսքով, վերջին ամիսներին մեծամասամբ հանգստացել է, սակայն հասցրել է նկարահանվել «Մեղրամիս» ֆիլմում.

«Օգոստոսին նկարահանվել եմ Արշալույս Հարությունյանի «Մեղրամիս» ֆիլմում: Այդ նախագծի համաձայն` ընդհանուր ֆիլմը բաղկացած է յոթ ֆիլմերից, որոնք նկարահանել են համապատասխանաբար յոթ ռեժիսորներ: Ֆիլմը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, եւ շուտով կբարձրանա մեծ էկրաններ»,- պատմել է Անին:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее