Օրերս 36-ամյա երգչուհի Անի Լորակը և նրա 38-ամյա ամուսինը՝ Մուրատը, նշել են իրենց դստեր՝ Սոֆիայի, 4-րդ տարեդարձը: Ամուսինները փոքրիկի օրն իսկական տոն են դարձրել: Խնջույքին ներկա են գտնվել Սոֆիայի ընկերուհիները, ինչպես նաև ծննդյան տարեդարձը էլ ավելի լիարժեք են դարձրել տարբեր մուլտֆիլմերի հերոսները:
Նշենք, որ մինչ այս ծնողներն ամեն կերպ տեսախցիկներից թաքցնում էին իրենց դստեր դեմքը, սակայն այս անգամ Լորակը վերջապես ցույց է տվել փոքրիկ Սոֆիային: