▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Երանյանին սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում

criminal.am-ը գրում է. Ինչպես ավելի վաղ հայտնել էինք , դերասանուհի Անի Երանյանը հուլիսի 18-ին, իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը։

Վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած Հայկ Մխիթարյանի վիճակը ծանր է: Վերջինս միացված է արհեստական շնչառության սարքին։

Ըստ Քննչական կոմիտեի մեր աղբյուրի Անի Երանյանի դեմ Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔրՕրի 244 և 242 հոդվածներով:

Նրան սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее