▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Երանյանի վթարի դեպքի մասին նյութերի քոմենթները զզվանք են առաջացնում

Անի Երանյանի վթարի դեպքի մասին նյութերի քոմենթները զզվանք են առաջացնում: Կարծես «գիշատիչների խնջույքներ» լինեն կազմակերպաված ամեն նյութի քոմենթներում:

Caps Lock լատինատառ ուղեղով մասսան հարձակվել ա Անի Երանյանի վրա: Երբեք առանձնահատուկ վերաբերմունք չեմ ունեցել Անի Երանյանի նկատմամբ, բայց իմ կարծիքով ահավոր վատ է, որ մարդկանց դուր է գալիս ուրախանալ այս կամ այն մարդու դժբախտության վրա:

Նման դեպքերում մարդու անմեղությունը կամ մեղավորությունը պարզելը ոստիկանության ու օրենքի գործն է, ու ոչ մեկ իրավունք չունի ասեկոսեների հիման վրա մեղադրել, քանի դեռ մեղքն ապացուցված չէ: Մյուս կողմից գոյություն ունի զուտ մարդկային վերաբերմունք ու պահվածք` ցանկացած մարդ, ով ղեկին է նստում հնարավոր է որ հայտնվի նման իրավիճակում, անգամ եթե ղեկին չենք նստում, բոլորս ունենք լիքը հարազատ մարդիկ, ովքեր վարորդ են ու ոչ մեկ ապահովագրված չէ նման անցանկալի հետևանքներից: Մեքենան մեխանիզմ է, որը ցանկացած պահի կարող է անսարքություն ունենալ կամ այլ պատճառներով վթարվել:

Անկախ նրանից Անի Երանյան դերասանուհուն կամ մարդուն սիրում եք թե ոչ, նման վերաբերմունք անթույլատրելի է:

Գագիկ Մամուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее