▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Բայաթյանը՝ երկարատև լռությունից հետո հեռուստաէկրաններ վերադառնալու մասին

 

Life.panorama.am-ը գրում է. Երկարատև էկրանային լռությունից հետո դերասանուհի Անի Բայաթյանը կրկին հեռուստէկրաններին է հայտնվել: Օրերս մեկնարկած «Փոխնակ մայրը» հեռուստասերիալի շրջանակում Անի Բայաթյանը կմարմնավորի հանցագործ կնոջ, ով հայտնվել է բանտում:

Կայքի հետ զրույցում Անի Բայաթյանը պատմել է ոչ միայն իր մարմնավորած հերոսուհու, այլեւ նկարահանվելու առաջարկը ընդունելու պատճառների եւ վարձատրության մասին:

Ինչպես Անին նախորդ հարցազրույցների ժամանակ էր նշում՝ վերջին տարիներին իրեն հայկական սերիալներն այնքան էլ չէին գոհացնում ու դա էր պատճառը, որ դերասանուհին հաճախ էր մերժում դրանցում նկարահանվելու առաջարկները: Հետաքրքրվելով, թե ինչն է պատճառ դարձել այս անգամ ստացած առաջարկը չմերժելու համար, Անին պատմեց.

«Նախ պետք է ասեմ, որ չգոհացնել ասելով միշտ նկատի եմ ունեցել այն, որ այսօր ինչ-ինչ պատճառներով ավելի շատ նկարահանվում են մասնագիտությամբ ոչ դերասաններ, ինչը իրական դերասանների համար մեծ բարդություններ է ստեղծում հենց նկարհանման հրապարակում, էլ չասեմ, որ էապես ազդում է տվյալ արտադրանքի որակի վրա: Ինչ վերաբերվում է այս սերիալում նկարահանվելու առաջարկը ընդունելուն, ապա նշեմ, որ այդ հարցում մեծ նշանակություն ունեցավ սերիալի սցենարի համահեղինակը՝ Ռոման Մուշեղյանն, ում հետ ոչ միայն գործընկերներ ենք, այլեւ մանկության ընկերներ: Այս առաջարկը ընդունելուս հարցում Ռոմանի ազդեցությունը իսկապես մեծ էր, բացի դա, ինձ շատ հետաքրքրեց սերիալի թեման, որը պատմում է սուրոգատ մոր մասին: Թեման նուրբ է, շատերի համար անգամ ոչ այնքան հասկանալի, այնպես որ հուսանք, որ սերիալը ինչ-որ իմաստով ճանաչողական նշանակություն կունենա»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее