▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհրապույր շենքերը կգույքագրվեն

Կիսակառույց ու անավարտ շինությունները անհրապույր տեսք ունեն, նրանց ճակատագիրը պետք է անհապաղ որոշվի։ Կառավարության նիստում, այս խնդիրը լուծելու համար վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել:

«Այս օբյեկտների անհրապույր տեսքից ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունից խուսափելու, հանրապետությունում տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցապատման ներդրումային գործընթացը խթանելու, զբոսաշրջության համար ավելի գրավիչ միջավայր ձևավորելու համար հանձնարարում եմ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ու մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում գույքագրել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքներում, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա ՀՀ քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր նմանատիպ շինություններն ու հողմասային տարածքները, երկամսյա ժամկետում Կառավարության առաջարկներ ներկայացնել այդ շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ գործող օրենսդրության համապատասխան»,-ասել է Կարեն Կարապետյանը։

 

Կարդացեք նաև՝ Սևանում որսի հետ կապված ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել

Կառավարության նիստում վարչապետի հնչեցրած ևս երկու հանձնարարական՝ ստորև՝ տեսանյութերով.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее