Ջաբրահիլ զորամասի չորսամսյա զինծառայող Արաբո Ապրեսյանին՝ անհետանալուց 13 օր անց գտել են: Asekose.am-ի հետ զրույցում զինծառայողի հորաքրոջ տղան՝ Արթուր Մկրտչյանն ասաց, որ նրան նախօրեին տեղափոխել են զորամաս:
Թե որն է եղել մոլորվելու պատճառը, Արաբո Ապրեսյանը ոչինչ հստակ չի ասել, փոխարենը՝ վստահեցրել է, որ ծառայությունից չի խուսափել: Այս ընթացքում զինծառայողը, ինչպես ինքն է ասել, գտնվել է Ստեփանավանի Յաղդան գյուղում, ապրել է քարանձավում:
Արթուրը նաև մեզ հայտնեց, որ Արաբոն ընկճված է եղել, սակայն բազմիցս պնդել է, որ իր անհետանալը կապված չէ զինծառայությունից խուսափելու հետ:
«Ինքնակամ ներկայացել է ռազմական ոստիկանություն, որտեղ 3 ժամ պահվելուց հետո, տեղափոխվել է զորամաս: Զորամասում ծառայողական քննություն է ընթանալու, որից հետո կամ քրեական գործ կհարուցվի կամ 10 օրով կնստի «գուբախտ»»,-ասաց Արթուր Մկրտչյանը:
Կարդացեք նաև՝
Զինծառայողի գտնվելու մասին 8 օր է` տեղեկություն չկա