Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Անհետ կորածների հարազատները երեկվանից փակ են պահում Բաղրամյան պողոտան՝ պահանջելով չեղարկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հեռացման որոշումը։ Նրանցից Արսեն Ղուկասյանի խոսքով իրենց խնդիրն իրենց որդիների հարցով զբաղվելն է․ «Մենք Աբազյանի աշխատանքը տեսել ենք, եթե իր տեղակալն էլ հավաստիացնի, որ մեր երեխեքին կվերադարձնեն, աշխատանքները տեմպից չեն քցի, մեզ ուրիշ բան պետք չէ»,- ասաց Ղուկասյանը։ Դիտարկմանը, թե որոշում է կայացվել փակել նաև Հերացի փողոցը, Ղուկասյանն ասաց․ «Եթե անհետ կորածների և գերության մեջ գտնվողների ծնողները միանանան տո՛ Հերացին էլ կփակենք, տո՛ Մաշտոցն էլ, բայց ես իմ ուզածին կհասնեմ, մեր պահանջը մեր երեխեքն են։ Անորոշությունը մեզ հոգեկան ծանր վիճակի է հասցրել, չգիտեմ էլ ինչի ենք պատրաստ։ Մեր անհետ կորածների ծնողներից մի քանիսը մահացան»,- ասաց Ղուկասյանը։ |
Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան, նրանք գիշերել են այնտեղ՝ պահանջելով չեղարկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկության որոշումը: Դիտեք նաև՝ *** |