
SHAMSHYAN.com-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ այսօր, կեսգիշերին, անհայտ անձի կողմից դանակահարվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել եղբոր կողմից և պարզվել է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Վիրահատությունը տևել է մի քանի ժամ, և բժիշկները հեռացրել են նրա փայծաղը և վիրահատել են թոքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել, երբ Հ. Մկրտչյանը փորձել է կանխել վիճաբանությունը և այդ ժամանակ դանակահարվել է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նա ոստիկանական համակարգում համարվում է գործի նվիրյալ, պրոֆեսիոնալ կադր և դրական է գնահատվում ոչ միայն գործընկերների ու բարեկամների, այլ նաև ընկերների ու հարևանների կողմից և նա վերջերս է ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել նշված պաշտոնին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


