▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհասկանալի կերպով խառը ցուցակներ են հրապարակվել, մարդկանց տեղամասային կենտրոնները խառնված են. Գոհար Մելոյան

Անհասկանալի կերպով խառը ցուցակներ են հրապարակվել, մարդկանց տեղամասային կենտրոնները խառնված են: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

«Ստուգեցի՞ք, գտա՞ք ձեզ ցուցակներում, նախորդիվ հրապարակել էի, թե ինչպես մտնեք election.am կայք և ստուգեք՝ արդյոք ձեր հարազատի անունը առկա է արդեն հրապարակված ընտրական ցուցակներում, բայց բազմաթիվ ահազանգեր եմ ստացել, որ մարդիկ ոչ միայն իրենց անվանումը հաճախ չեն գտնում ցուցակներում, տեղամասային կենտրոններում, որոնք նախորդ ընտրություններում եղել են, այլև իրենց հասցեներում հաշվառված են գտնում մահացած բարեկամի, անծանոթ մարդկանց անուններ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է որոշում 2025 թվականի մարտի 27-ին, համաձայն որի կարող եք էլեկտրոնային կամ գրավոր եղանակով դիմել ոստիկանության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, կամ կարող եք զանգահարել 84-22 կարճ համարով և մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ։

Կամ ինքներդ հաշվառվում եք, կամ ձեր տան վրա հաշվառված անծանոթ մարդկանց հանում եք հաշվառումից, բայց կարևոր իրազեկում՝ սա հնարավոր է կատարել ընտրություններից մինչև 12 օր առաջ, վերջնաժամկետը մայիսի 26-ն է, ժամը 14:00-ը»,- նշել է Մելոյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее