Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Իրեն հարգող ոչ մի մարդ, մանավանդ, եթե ինչ-որ արժեք է ստեղծել` չի կարող ընդունել այնպիսի հեռուստահաղորդման հրավերը, որի հեղինակն ու վարողը հաստամարմին, փոռիկավոր-դատարկություն է ու ողջ զրույցի ընթացքում սովետի ժամանակվա էն «վետերոկների» մատուցողուհիների նման անդադար կչկչում է` հի-հի-հի, հա-հա-հա...ու տխմար «համով» հարցեր է տալիս, բայց թույլ չի տալիս, որ հյուրը պատասխանի, քանի որ հյուրի փոխարեն ինքն է պատասխանում: Էս անողնաշար շատախոսը լրիվ բոբիկ է, չի էլ ջանում նախապես մի երկու հետաքրքիր մանրամասն իմանալ հյուրի մասին, մեկ-երկու նորություն փոխանցել վերջինիս գործունեության մասին... Ոչ, կանչել- բերել է, որ միասին զավզակություն անեն եթերում...
Բայց ամենազարհուրելին այն է, որ ինչ-ինչ արժեքներ ստեղծած մարդիկ ընդունում են դատարկամիտ, մայրենի լեզվից մղոններով հեռու, մտավոր ու հոգեւոր կարողություններից զուրկ այդ «խոզուկ մայրիկի» հրավերը եւ վազում են եթեր...
Թեպետ, մի քիչ ավելի, մի քիչ պակաս, նույն պատկերն է մնացած ալիքներում...ողորմելի, սնամեջ, անբովանդակ...