▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգրագետ օրենքի նախագիծ է. ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ԺՊ–ն` պետականացմանը վերաբերող նախագծի մասին

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետն օրեր առաջ գրել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ ԱԺ կայքում էլ հրապարակվել էր օրենսդրական փոփոխությունների նախագիծը:

Ասուլիսի ժամանակ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժ/պ Դավիթ Ղազինյանն ասաց, որ խելագարության կանխավարկածի խնդիր կա. «Չնայած մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, և հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփանակատերը պետականամետ մարդ է, պատրաստվում ենք իրավական բոլոր ճանապարհներով պայքարել գործընթացի դեմ»:

Անգրագետ օրենքի նախագիծ է. ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ԺՊ–ն` պետականացմանը վերաբերող նախագծի մասին

«Այսպիսի գործընթաց են նախաձեռնում, բայց այն ընկերության հետ, որը ուզում են խլել, պետականացնել` ոնց ուզում եք ասեք, որևէ ձևով քննարկում չեն նախաձեռնում։ Մենք էլ ունենք թերություններ, դուք էլ, եկեք քննարկենք»,– ասաց Ղազինյանը։

Ինչի՞ չեն ցանկանում քննարկել. հարցրեց Ղազինյանը և ինքն էլ պատասխանեց՝ վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում սխալ դուրս կգան։ «Այստեղ խելագարության կանխավարկածի խնդիր կա»,–ասաց նա։

Ղազինյանն ասաց, որ պատրաստվում են բոլոր իրավական միջոցներով պայքարել այս գործընթացի դեմ։

***

Նախորդ տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ՀԷՑ–ի աշխատանքի որակը կարող է հանգեցնել լիցենզիայից զրկելուն, այսօր հրավիրված ասուլիսում ասաց ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ 

2023թ–ին հոսանքազրկումների ցուցանիշը ՀՀ ամբողջ տարածքում` 2022 թ–ի համեմատ. բարելավվել է շուրջ 8.7 տոկոսով։

«Հոսանքազրկումների միջին տևողությունը բարելավվել է 18.1 տոկոսով, իսկ հոսանքազրկումների վերականգնման միջին տևողությունը` 12.85 տոկոսով։ Սա փաստում է, որ այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, երբևիցե, որևիցե ձևով չի գնահատել ՀԷՑ–ի աշխատանքն այնքան վատ, որ կարող է հանգեցնել այսպիսի զարգացումների»,– ասաց Ղազինյանը։


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее