▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգրագետ, անճաշակ, մայլա բազարի հայերենով

Համացանցի օգտատերերը շարունակում են տարբեր առիթներով բողոքել իրենց վճարած հարկերով սնվող Հ1-ի աշխատանքից և հաղորդումների որակից. այս անգամ թեման երեկ առաջին անգամ հեռարձակված երաժշտական  հաղորդումն է՝ «Ամենակարող երգիչը» անունով, որի վերաբերյալ հեռուստադիտողներն իրենց  դժգոհությունն արտահայտելու հարցում բավական անկաշկանդ են:

Լրագրող, երկար տարիներ Ազգային հեռուստատեսության լրատվական  բաժինը ղեկավարած Արայիկ Մանուկյանը գրել է. «Հիմա պարտադիր է՞ր անկախության 25 ամյակի շեմին ՀԱՆՐԱՅԻՆԻ եթերը Ղազախի ճամփի վետերոկ սարքել։ էս կապտած հաղորդու՞մն է` ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԵՐԳԻՉԸ անկարող վերնագրով, անգրագետ, անճաշակ, մայլա բազարի հայերենով, անկախության սերունդ. կրթելու։ Առանց ծախս Բաքուն լսվում էր։ Անկախությունն ինչի՞ համար էր։ Հավատացեք, նույնիսկ անճաշակությունը սահման ունի։ Մնացածը չասեմ»։

Մայր Աթոռի միաբան Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանն էլ նման գրառում է կատարել.

«Հ1-ով այս պահին ցածրորակ երգերի շոու է` չերգիչների հերթական ցուցադրությունը: Լավ, ինչքան կարելի է այս անճաշակությունը մատուցել մարդկանց այն էլ Հանրային Հեռուստաընկերությամբ: Անճաշակություն, անճաշակություն մինչև վերջ......»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее