▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգետ, անտեղյակ «գյոռմամիշների» վարքագիծ է. «Կամասուտրա» ոճի բեմադրությունն էլ ինչ-որ մեկի աչքին է երևացել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Լրագրող Կիմա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի երգին և բեմադրությանը: 

«Վրացիներն ու ադրբեջանցիները հայկական երգերն են յուրացնում-գողանում, հայերը՝ մինչ օրս զարկ էին տալիս արաբա-թուրքական մելիզմին:
Հիմա էլ պարզվում է մերոնք թեքվել են մոնղոլա-չինական մեղեդու կողմը ու «հաղթականորեն» ներկայանում են Եվրատեսիլում...
Աշխարհը հաճելիորեն ցնցված է չգիտեմքանիհազարամյա հայ ժողովրդի երաժշտական ժառանգությունը նույն ժողովրդի կողմից խոտանելու փաստից...
Անգետ, անտեղյակ «գյոռմամիշների» վարքագիծ է սա /«Կամասուտրա» ոճի շոու-բեմադրությունն էլ, հավանաբար, բարձր ջերմության մեջ զառանցելիս ինչ-որ մեկի աչքին է երևացել ու իրականություն է դարձրել/:
Շուտով երևի շեղաչք դառնալու համար վիրահատական հերթեր կգոյանան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее