Գևորգ Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մտանք 1984։ ՊԱԿ֊ը սկսեց հրապարակել մարդկանց անձնական կյանքին վերաբերող անօրինական տեսագրությունները։ Այսուհետ յուրաքանչյուր ընդդիմադիր պետք է կասկածի, որ իր ննջարանում կամ բաղնիքում տեսախցիկ կա տեղադրված։ Անգամ սերժիկ֊սաշիկական ռեժիմի ժամանակ այսպիսի մղձավանջն անպատկերացնելի էր։ Յուրաքանչյուրը, ով պաշտպանում է այս ռեժիմը կամ փորձում է այն ժողովրդավարական ներկայացնել, նա հանդիսանում է հանցակից և կրում է ամբողջական պատասխանատվություն այս ամենի համար։
Դիտեք նաև՝
|
Լրագրող Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա, եթե իշխանությունը գտել է, որ պետությունը պետք է ղեկավարել մարդկանց ննջասենյակների տեսագրություններով, ապա արդարության համար առաջարկ կա․ տեսախցիկներ տեղադրել նաև իշխանական ննջասենյակներում, աշխատասենյակներում, ԱԺ կաբինետներում։ |


