▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգամ պահ է եղել, երբ երկուսս էլ վերջնական հավատացած էինք, որ ամեն ինչ ավարտված է. Աստղիկ Ալավերդյան

Blognews.am-ը հարցազրույց և ֆոտոշարք ունի դերասաններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի ընտանիքի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

- Նարբեն Իրանից է, ու լսել եմ, որ այնտեղ նա ունի բոլոր հնարավորությունները շքեղ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Ինչու՞ մնացիք Հայաստանում։

- Եթե հիմա ասեմ, որ հայրենասիրությունն է մեզ այստեղ պահում, շատերը սա անկեղծ չեն համարի: Մնացինք նրա համար, որովհետև Երևանը իսկապես միակ տեղն է աշխարհում, որտեղ մենք մեզ լիարժեք ենք զգում: Սիրում ենք մեր քաղաքը ու անգամ երբ ճամփորդում ենք, մի քանի օր հետո իրոք կարոտում ենք այստեղի ամեն ինչը: Սիրում ենք մեր ընկերներին, մեր հարազատներին, այն կոլորիտը, որն ունի Երևանը՝ անկախ բոլոր թերություններից: Չգիտեմ՝ դա ինչպես է կոչվում, եթե ոչ հայրենասիրություն:

- Երկար տարիներ Դուք և Նարբեն հանդիպել եք, ամուսնացել եք, ու կարծես միշտ հարթ ու ողորկ են եղել ձեր հարաբերությունները՝ առանց սկանդալների, աղմուկի, բաժանումների: Այդպե՞ս է իրականում։

- Իրականում, եթե խոսում ենք կին-տղամարդ հասուն ու լուրջ հարաբերությունների մասին, ապա խնդիրներ չլինել չեն կարող գոնե այն բանի համար, որ երկու տարբեր մարդիկ, տարբեր ընկալումներով ու հայացքի տեր անհատներ միմյանց հետ հարաբերությունների մեջ պետք է մաքսիմալ նույնը մտածեն, տեսնեն, զգան: Բարդ փուլեր մեր մինչամուսնական հարաբերություններում եղել են: Անգամ պահ է եղել, երբ երկուսս էլ վերջնական հավատացած էինք, որ ամեն ինչ ավարտված է: Բայց մի բան կար, որը ամեն անգամ մեզ կապում էր: Միշտ սիրել ենք իրար, անգամ, երբ կյանքի այդ փուլում միասին չենք եղել: Իսկ ամուսնությունից հետո նման խնդիրներ չենք ունեցել, որովհետև նախքան համատեղ ընտանիք ստեղծելն էինք հաղթահարել այդ ամենը: Հիմա մեզ միայն մի բան է պետք՝ աշխարհում խաղաղություն լինի, թանկ մարդիկ առողջ լինեն, Հայաստանում կյանքը գոնե մի փոքր հեշտանա… Մնացած ամեն ինչը մենք ինքներս էլ կստեղծենք:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее