▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անընդհատ աշխատում եմ արտաքին տեսքիս, մարմնիս վրա. Ռիփփին` սեքսուալ ֆոտոշարքի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Կայքը երգչուհի Ռիփփիի հետ խոսել է նոր, սեքսուալ ֆոտոշարքի մասին:

«Վերջերս դիզայներ Մանուկ Ալեքսանյանի նոր ցուցադրությունն էր, որի ժամանակ էլ  երկուսով խոսեցինք, ու իր կողմից առաջարկ ստացա նման ֆոտոշարք անելու: Նա ցանկություն հայտնեց, որ ես ներկայացնեմ նրա հենց այս հավաքածուն: Մանուկի հետ միշտ համագործակցել ենք ու միշտ էլ հաջող արդյունք ենք ունեցել, նա շատ տաղանդավոր է ու մեծ ապագա ունի»,- մեզ հետ զրույցում նշեց Ռիփփին ու ընդգծեց, որ նոր ֆոտոշարքի համար աշխատել է նաեւ դիզայներ Թամարան, ով համագործակցում է Մանուկ Ալեքսանյանի հետ:

Խոսելով լուսանկարներում իր կերպարների մասին` Ռիփփին նշեց.

«Կոնկրետ կերպարներ չենք առանձնացրել, ես պարզապես ներկայացրել եմ Մանուկի հավաքածուն: Եթե ինքս կոչելու լինեմ, կասեմ, որ լուսանկարները նայելիս` ինձ մի տեսակ ջունգլին է հիշեցնում` վայրի ու շատ գրավիչ մի բան կա, որը կդժվարանամ բառերով նկարագրել: Ի դեպ` շատ հաճելի էր, որ ողջ ֆոտոշարքի ընթացքում թե դիզայներներից, թե ներկա այլ մասնագետներից անընդհատ հիացմունքի խոսքեր էի լսում»:

Ռիփփին նկատեց նաեւ, որ դիզայներների, այս պարագայում էլ Մանուկի հետ աշխատելիս ոչ մի միջամտություն չի արել, ամբողջությամբ ենթարկվել է մասնագետին.

«Թե տեսարանների, թե իմ արտաքնի հետ կապված յուրաքանչյուր դետալով զբաղվել են Մանուկն ու Թամարը: Ինքս ոչ մի խոչընդոտ չեմ ստեղծում դիզայների համար, ես չունեմ ոչ մի բարդույթ, սիրում եմ, երբ դիզայների բոլոր մտքերն իրականություն եմ կարողանում դարձնել: Ես շատ եմ սիրում իմ գործը, անընդհատ աշխատում եմ արտաքին տեսքիս, մարմնիս վրա, փորձում եմ մաքսիմում պրոֆեսիոնալ կատարել գործս»,- նկատեց երգչուհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее