▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրիաս Ղուկասյանին թույլ չեն տալիս խոսել վատառողջ հոր հետ

Ա1+-ը գրում է. Որդու կալանավորումը դարձել է Անդրիասի հոր առողջականի վատթարացման պատճառ։ Անահիտ Թարխանյանը պատմում է. «Որովհետև եթե ես, երեխան, Անդրիասի մայրը կարող ենք տեսնել, հայրը, ով Անդրիասիձերբակալումից հետո վատացավ, և անկողնային պառկած է արդեն 1 ամիս, չեն թողնում, որ ինքըգնա Նուբարաշեն և հանդիպի Անդրիասի հետ։ Մենք խնդրեցինք, որ ինքը երկու շաբաթը մեկոստիկանի ներկայությամբ զանգի հորը, կարողանա հետը խոսել, դա էլ են արգելում»։ Անահիտ Թարխանյանը վստահ է՝ ամուսնու ու ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդման արդյունք է սա։

Անդրիաս Ղուկասյանի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է ու շուտով նյութերը կտրամադրվի փաստաբանին։ Նրա գործն անջատվել է այլ ընդդիմադիրների գործից, բայց արդեն ծանրացված մեղադրանքներով։ «Որևէ նոր ցուցմունքներ, որևէ նոր տվյալներ չն ավելացել, այսինքն՝ նույն ցուցմունքներն են, նույն փաստերն են։ Եվ այդնույն փաստերի հիման վրա նոր մեղադրանքներ, մեզ համար զարմանալի են։ Հիմա եթեԱնդրիասը առանձնացվում է այդ գործից, բայց նույն մեղադրանքը մնում է, ինչպես է՝ ինքըԱնդրանիկի նման, սուրը ձեռքին մասսայական անկարգություննե՞ր է կազմակերպել»։

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է հուլիսի 29-ին ՊՊԾ գունդ մտնելու մտադրություն ունենալու, զենքի տիրանալու և պատանդներ վերցնելու մեջ։ «Որտեղի՞ց են դա պարզել, թե ինչ է Անդրիասիմտքում, նոր սարքավորումներ ու սքաներնե՞ր կան, որոնք կարող են հասկանալ, թե մենք ինչիմասին ենք մտածում։ Եթե դա տխուր չլիներ, կլիներ ծիծաղելի, հետապնդումները շարունակվումեն»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее