▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը խստացվել է. նա փորձե՞լ է մտնել ՊՊԾ գունդ

Armtimes.com-ը գրում է. Զանգվածային անկարգությունների կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքն այսօր ծանրացվել է:

Մեր զրույցում Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ Ղուկասյանի մեղադրանքի ծավալը փոփոխվել է, ծանրացվել: Այսպիսով, Ղուկասյանը մեղադրվում է նրանում, որ նա փորձել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, գրավել շենքեր-շինություններ, տրանսպորտային միջոցներ, ռազմամթերք կրել, պատանդներ պահել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219 3-րդ մասի առաջին կետով, 34-218 3-րդ մասի առաջին կետով եւ 34-235 3-րդ մասով:

Մեժլումյանի խոսքով՝ այս նոր մեղադրանքները Անդրիաս Ղուկասյանը չի ընդունում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց. «Անդրիաս Ղուկասյանը սա աբսուրդ որակեց: Իրականում մեղադրանքը շատ-շատ է ծանրացվել, որեւէ ապացույց, նյութ չկա: Ըստ էության, նույն մեղադրանքներն են առաջադրվել ինչ Սասնա ծռեր խմբի անդամներին»,- ասաց պաշտպանը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее