▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Andrenaline». «PanArmenian TV»-ի նոր մեգանախագիծը կբացահայտնի նոր տաղանդների

 

Blognews.am-ը գրում է. Անդրեն փնտրում է երիտասարդ ու տաղանդավոր երգիչ-երգչուհիների, որի համար հասելէ օվկիանոսից այն կողմ։ ԱՄՆ–ում գործող «PanArmenian TV»-ի եթերում շուտով կմեկնարկի «Andrenaline» երաժշտական մեգանախագիծը։ Նախագծի հեղինակները՝ Անդրեն, Արա Կազարյանը և Մհեր Բաղդասարյանը,  նոր ձևաչափ են ստեղծել: 
«PanArmenian TV»-ի գլխավոր պրոդյուսեր Արա Կազարյանը հայտնեց, որ նախագծի քասթինգին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնցից նախնական փուլում  ընտրել են 40-ին։ «Առաջին 2 շոուների ընթացքում մենք այդ 40-ից կընտրենք հիմնական կազմին՝ 8 մասնակցի, ովքեր կմրցեն մինչև մրցութային վերջին օրը։ Ամեն համերգային օր ժյուրին գնահատելու է մասնակիցներին։ Այդ գնահատականների  հանրագումարով էլ եզրափակչում որոշվելու է հաղթողը»,- ասաց Արան ու հայտնեց, որ ժյուրիի հիմնականկազմում ընդգրկված են  ինքը, Անդրեն և Էռնա Յուզբաշյանը։ Ամեն համերգի ժամանակ հիմնական կազմին կմիանա ժյուրիի չորրոդ անդամը։ Նրանց թվում են ՀարութՓամբուկչյանը, Արաքս 
Վարդերեսյանը, Պապին Պողոսյանը, Արմինկան, Արփինե Գաբրիելյանը, Հակոբ Ռուբինյանը և այլք։ 
Հաղթող մասնակցի երաժշտական պրոդյուսերը դառնալու է Անդրեն։ Նրան նվիրվելու էհիթային երգ և տեսահոոլովակ, ապահովվելու է տեսահոլովակի ցուցադրումը «ՊանԱրմենիան մեդիա գրուպի» հարթակներով և PanArmenianTV-ով։
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее