▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրեն նշանադրվե՞լ է

Asekose.am-ին ընթերցողներից մեկը լուսանկարներ է տրամադրել, որոնցում երգիչ Անդրեն ինչ-որ անծանոթուհու ուղեկցությամբ է: Ըստ նրա տրամադրած տեղեկության` ԱՄՆ-ում օրերս կայացել է երգչի և տվյալ անծանոթուհու նշանադրության արարողությունը:

Լուրը ճշտելու նպատակով` Asekose.am-ը կապ հաստատեց Անդրեի քրոջ` Անուշի հետ, ով նաև երգչի պրոդյուսերն է: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում եղբոր նշանադրության մասին լուրը.

«Անդրեն իմ եղբայրն է ու եթե նա նշանադրված լիներ, ապա ես հաստատ կիմանայի այդ մասին: Լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Կասեք` ով է իմ թվացյալ հարսիկը»,- նշեց Անուշ Հովնանյանը:

Իսկ այն հարցին, թե ինչն է պատճառը, որ Անդրեն արդեն տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, Անուշը չցանկացավ պատասխանել` նշելով, որ այս պահին ցանկություն չունի որևէ այլ տեղեկություններ տրամադրելու:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее