Արդեն տեղեկացրել ենք, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը առաջիկա ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով և վաղն այս մասին հուշագիր են ստորագրելու:
Asekose.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն «Ժառանգության» ցուցակում ընդգրկվածների թվում է Սարի թաղի դեպքերից հետո կալանավորված Անդրեաս Ղուկասյանը, ով այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:


