Life.panorama.am-ը գրում է. «The Beautified Project» հայկական ռոք խումբն այսպահին հատուկ ծրագրով գտնվում է Թուրքիայում: Կայքի հետ զրույցում խմբի հիմնադիր, ռոք երաժիշտ Անդրե Սիմոնյանը հայտնել է, որ վերջին օրերին կարևոր գործով են զբաղված.
««The Beautified Project» խումբը մասնակցեց մի ծրագրի, որի խորագիրն է «Ներդաշնակության մեղեդի»: Այս ծրագիրն իմ առաջարկն էր ԱՄՆ դեսպանատանը, իսկ դրա գաղափարի հիմքում ընկած է, որ հարևան երկրները՝ Հայաստանն ու Թուքիան, ունենալով պատմական և քաղաքական բարդ խնդիրներ, այսօր ապրեն խաղաղ պայմաններում, մենք քարոզում ենք, որ այս երկու երկրների քաղաքացիները՝ հայերն ու թուրքերը միմյանց հետ ընկերական հարաբերություն ունենան, իսկ երաժշտությունը և մշակույթն ընդհանրապես շատ մեծ դեր կարող են ունենալ այդ ընկերությունը ստեղծելու հարցում: Հուսանք, այս երաժշտական նախագիծն իր դերը կունենա այդ հարցում»,- նշել է Անդրե Սիմոնյանը:
«Նախագծի մասնակիցներն են չորս հայտնի թուրք երաժիշտներ Բորակ Մալչոկը, Մերթ Էլմասը, Յուրդալ Թոքչանը և Գոքսալ Բաքթագիրը: Նրանք համաշխարահային անուն ունեցող երաժշիտներ են, ովքեր միացան մեր ծրագրին և միասին գործիքավորեցինք իմ գրած նոր երգը, որը կոչվում է «Մի մեղադրիր ինձ»: Մենք ծրագրել էինք, որ այս խմբով համերգներ ունենաք Երևանում և Ստամբուլում: Չմոռանամ նշել, որ մեզ և թուրք երաժիշտներին կապողը Թուրքիայում հայտնի ստամբուլահայ երգչուհի Սիբիլն է, ով այս ծրագրի շատ գեղեցիկ խորհրդանիշը դարձավ, քանի որ նա հայտնի է թե Թուրքիայում, թե Հայաստանում: Սիբիլը ևս մասնակից դարձավ այս ծրագրին և որպես երգչուհի, և որպես Թուրքիայի կողմից պրոդյուսեր»,- նկատել է ռոք երաժիշտն ու հավելել, որ թուրք երաժիշտներն արդեն այցելել են Երևան.
«Մեր գործընկերներն արդեն այցելել են Երևան, մենք միասին վերագործիքավորեցինք «The Beautified Project» վեց գործ: Դեկտեմբերի 14-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Երևանում ունեցանք համատեղ համերգ, որը շատ հետաքրքիր անցավ, ներկաները հիացած էին, ընդ որում այդ համերգին ներկա էին տարբեր ոլորտներից՝ քաղաքական, մշակութային գործիչներից, ընդհուպ մինչև հոգևորականներ: Նրանք շատ էին հավանել այս գաղափարը և կիսում էին մեր կարծիքը, ըստ որի՝ պետք է ընկերություն քարոզվի երկու հարևան երկրների հասարակ քաղաքացիների, երաժիշտների միջև, ովքեր զբաղված չեն քաղաքական, պատմական հարցերով»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում