▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրանիկ Քոչարյանը՝ ՌԴ ՊՆ-ից ստացված սահմանազատման աշխատանքների առաջարկի մասին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից:

Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով։ Փաշինյանը նշել էր` այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են։

«Ես որոշ չափով տեղեկացված եմ այդ ամենից և կարող եմ ասել, որ խոսքը զրոյական կետից սկսելու մասին է։ ՀՀ–ն տվել է իր համաձայնությունը դրանց մասնակցելու համար»,– ասաց Քոչարյանը։

http://asekose.am/filemanager/uploads/2019/10/week-1/andranik_qocharyan.jpg.jpg

Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջարկն ընդունելու մասին Հայաստանը գրավոր ծանուցում է ուղարկել ՌԴ։

«Բովանդակության մասին այս պահին վաղ է խոսել, մենք խոսում ենք նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին»,- ասաց Աղաջանյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ հավելեց` Ռուսաստանին գրավոր ծանուցվել է, որ Հայաստանը կողմ է առաջարկին, իշխանական մեկ այլ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց՝ բանակցություններն, ըստ էության, հանրային չեն լինում, դրանք գաղտնի են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее