Bravo.am-ը գրում է. Անդրանիկ Հարությունյանն իր «ֆեյսբուքյան» էջում տեղադրել է ստորեւ ներկայացված լուսանկարը, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ կայքերում լուրեր տարածվեն, թե իբր նա ամուսնալուծվել է եւ կրկին ամուսնացել: Դերասանը մեզ հետ զրույցում ասել է, որ լուսանկարն արվելէ «Արամմա» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
«Իհարկե, չեմ ամուսնալուծվել: Նման վերնագրով նյութերից էլ չեմ նյարդայնանում ու ջղայնանում: Գիտեմ, որ «լայքեր» հավաքելու համար են նման բան անում, ու թեթեւ եմ նայում դրան»,-ասել է Կամերային թատրոնի դերասանը:
Անդոյի խոսքով` այլ կերպ կարձագանքի հետեւյալ դեպքում.«Շատ կզայրանամ, եթե տեսնեմ` գրել են, թե մահացել եմ, որովհետեւ մահը միակ բանն է, ինչից վախենում եմ: Չնայած` վերջին շրջանում այնքան երիտասարդներ մահացան, որ չես էլ հասկանում` ինչու է նման բան լինում»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում