▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդոյի կինը՝ երկրորդ երեխային կորցնելու, ամուսնու և սկեսուրի հետ հարաբերությունների մասին

Tert.am-ը հարցազրույց ունի դերասան Անդրանիկ Հարությունյանի կնոջ՝ Մերիի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Դաստիարակության հարցում տարաձայնություններ ունենո՞ւմ ես Անդոյի հետ:

-Այ Անդոն իրեն  լկստվացնելու բնավորություն ունի: Կարող է ինչ-որ վատ բան անի, ես ջղայնանամ, Անդոն ասի՝ լավ ես անում կամ իրար աչքով տան: Այդ ժամանակ սկսում եմ երկուսի վրա բարկանալ:)

-Մերի, անցնող տարին դժվար էր ձեզ համար: Ձեր ընտանիքում համալրում էր սպասվում, սակայն կորցրեցիր երեխային: Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ փուլը:

-Սկզբնական շրջանն էր շատ դժվար, սակայն ամեն ինչ առջևում է: Հասկանում եմ, որ ավելի լավ էր այդպես, քան երեխան հիվանդ ծնվեր կամ ծնվելուց հետո մի բան լիներ: Դեռ երեխաներ կունենանք:

Ընդհանուր առմամբ՝ լավ տարի էր: Ինձ համար ծանր էր, բայց մեր ընտանիքում կրկին բալիկ ծնվեց՝ տեգրս երրորդ աղջիկն ունեցավ, ինչը մեզ շատ ուրախացրեց: Գործնական առումով էլ հաջող տարի էր:

-Անդոն ինչպե՞ս արձագանքեց դրան: Որքանո՞վ աջակցեց քեզ այդ փուլում:

-Այդ մասին ընդհանրապես չխոսեցինք: Առաջին մի քանի օրը երկուսս էլ շատ վատ վիճակում էինք: Անդոն հիմնականում աշխատանքի էր: Դա երևի օգնեց իրեն ավելի քիչ մտածել: Ես էլ այդքան թույլ չեմ բնավորությամբ: Կամքի ուժ ունեմ: Երևի ինձ էլ դա օգնեց: Սկիզբն էր շատ դժվար, հետո հասկացա, որ ամեն ինչ առջևում է:

-Հիմա մտածո՞ւմ եք երկրորդ երեխայի մասին:

-Շատ ենք ուզում երեխա ունենալ, սակայն պետք է ժամանակ անցնի: Երևի հոգեպես վերականգնվելու կարիք կա:

-Նշանակություն ունի՞ աղջիկ կունենաք, թե տղա:

-Կապ չունի, կարևորը առողջ երեխա լինի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее