▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդոն՝ «Խոպանի տեսությունում» իր կերպարի մասին

Blognews.am-ը գրում է. Դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, այսուհետև նկարահանվելու է «Շանթ» հեռուստաընկերության «Խոպանի տեսություն» սիթքոմում։ Անդոն ներկայանալու է Սուրենի կերպարով, ով դերասանուհի Անի Պետրոսյանի հերոսուհու՝ Աննայի ամուսինն է։ 

«Կերպարս կարճ ժամանակով վերադառնում է խոպանից, սակայն խնդիրներ են առաջանում, և նա մնում է։ Ասեմ ավելին՝ նա ցանկանում է մնալ, քանի որ բազմաթիվ պարքեր ունի»,- ասել է դերասանն ու նշել, որ այս կերպարը նման չէ նախկինում մարմնաորած կերպարներից որևէ մեկին։ ««Կարգին սկետչերում» տարբեր կերպարներում եմ ներկայացել, սակայն այս կերպարս նման չէ ոչ մեկին։ Սուրենը շատ լուրջ դեմքով շատ ծիծաղելի բաներ է ասում»,- կայքի հետ զրույցում նշել է նա։

Այսօր Անդոյի առաջին նկարահանման օրն է սիթքոմում։

«Շատ հաճելի, ջերմ մթնոլերտ է, լավ, աշխույժ թիմ է հավաքվել։ Առաջին անգամ եմ աշխատում «Շանթում»։ Արդեն բոլորի հետ ընկերացել ենք»,- ասել է Անդոն։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее