▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անդաստիարակ տղա է». Վարդան Ղուկասյանը՝ Գեւորգ Պապոյանի մասին

Ասուլիսի ժամանակ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գրառմանը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է

«Մի հատ նախարար կա, ջահել տղա է, «իկ»-ով է խոսում: Ես իրա հորից մեծ եմ: Անդաստիարակ տղա է: Խորհուրդ կտամ իր նախարարության գործերով զբաղվի»:

***

Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրիի երգող շատրվանները կառուցվել են Կառավարության միջոցներով՝ «Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում՝ դառնալով Գյումրի զբոսաշրջային կլաստերի առանցքային մասը։
Վարդանիկին ու իր շրջապատին կարծես թե պետք է հիշեցնել, որ իրենք մի ՊԵՏՈՒԹՅԱՆ մեջ են ապրում, որտեղ քրեական բարքերը քրեորեն պատժելի են»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее