▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձրևը չի օգնել Խոսրովի արգելոցի տարածքում հրդեհի մարմանը. Նանա Գնդոյան

 

Խոսրովի անտառ արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին երեկ տեղացած անձրևը չի օգնել, քանի որ արգելոցի տարածքում անձրև չի տեղացել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը։  

«Հ.Գ.-ով սկսվող գրառում. հատուկ բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն շահարկել, թե «Խոսրովի անտառի հրդեհի մարումն անձրևն է իրականացրել», տեղեկացնեմ Խոսրովի արգելոցի տարածքում անձրև չի եղել»,– գրել է նա: 

Հիշեցնենք, որ ԱԻՆ–ն այսօր հաղորդագրություն էր տարածել, որոց տեղեկացնում էր, որ Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով և այժմ մարվում է մնացած 2.5 կմ պարագիծը։

Հանգցման աշխատանքների մեջ ներգրավված են ՌԴ ԱԻՆ, բնապահպանական և Զինված ուժերը, ինչպես նաև բնակչությունը: Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее