Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.Երգչուհի Լայանան, ում դստրիկն արդեն յոթ ամսական է, վերջին օրերին փոքրիկ Էլինայի հետ նոր լուսանկարներ է ներկայացրել, որտեղ մայր եւ դուստր հանդես են եկել հայկական տարազով.
«Իրականում, շատ վաղուց էի ուզում հայկական տարազով լուսանկարներ ունենալ դստերս հետ, քանի որ ինձ համար մեր տարազը ոչ միայն շատ գեղեցիկ է, այլեւ մեծ խորհուրդ է իր մեջ պաունակում: Պետք է ասեմ, որ 7-ամսյա դստերս եւս շատ դուր եկավ մեր տարազը եւ հայկական կոլորտային միջավայրը, դրա մասին վկայեց նրա բարձր տրամադրությունը, կարծես պատրաստ լիներ հատուկ լուսանկարվելու համար»,- մեզ հետ զրույցում պատմեց Լայանան:
Երգչուհին նկատեց, որ փոքրիկ Էլինան բավականին աշխույժ է, անգամ առաջին բառերն է սկսել արտասանել. «Իհարկե, աղջիկս դեռ 7 ամսական է, բայց արդեն «պապա» եւ «տատա» բառերը արտասանել է, դեռ «մամա» չի ասում, բայց ես անհամբեր սպասում եմ այդ օրվան»,- ոգեւորված պատմեց նա ու հավելեց, որ փոքրիկի աշխույժ կեցվածքը հուշում է, որ շուտ կխոսի եւ կքայլի:
«Փոքրիկս ժպիտով է ծնվել եւ այդպիսին է ամեն օր»,- նկատեց մայրիկը:
Լայանան պատմեց, որ փոքրիկ Էլինան իր համար խնդիրներ չի ստեղծում, անգամ ուղեկցում է տարբեր միջոցառումների. «Քանի որ հղիության ընթացքում մինչեւ 8 ամսական աշխատել եմ, այսինքն աղջիկս դեռ իմ կրծքի տակ երաժշտություն է լսել, հիմա նա արդեն սովոր է բարձր երաժշտությանը, իրեն շատ լավ է զգում մարդկանց շրջապատում, նույնիսկ միջոցառումների ժամանակ երգում ու պարում է: Իզուր չէ, որ ասում են, թե երեխան դեռ չծնված որոշակի կերպով ձեւավորվում է եւ կայանում»- նշեց նա:
Լայանան պատմեց, որ շատ վաղուց ակտիվ աշխատանքային պրոցեսի մեջ է, իսկ դստեր խնամքը դայակներին է հանձնել. «Արդեն վաղուց անցել եմ աշխատանքի, իսկ իմ բացակայության ժամանակ Էլինային խնամում են մեր երկու դայակները: Բախտս բերել է Էլինայի հարցում, շատ մարդամոտ է, ճիշտ է, վերջերս սկսել է նկատել, որ տանը չեմ լինում. կարոտում է, երբ վերադառնում եմ ձգվում է դեպի ինձ»,- նշեց Լայանան:
Մայրիկը նկատեց, որ իր ազատ ժամանակը ամբողջությամբ նվիրում է փոքրիկին. «Իմ ամեն ազատ վայրկյանը Էլինայինն է, քանի որ շատ եմ կարոտում փոքրիկիս: Մենք հաճախ ենք զբոսնում միասին, մեր ամենասիրելի այգին Թումոյի այգին է,- նշեց Լայանն ու հավելեց,- հպարտանում եմ, որ փոքրիկ ունեմ, երբ մենք դրսում ենք, անցորդները անտարբեր չեն կարողանում անցնել իմ ժպտերեսիկի կողքով»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում