▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնականն անկանխատեսելի բան է. Շուշան Երիցյանը՝ ծրագրերի և միջազգային հաղթանակի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Վերջերս Բոդրում տեղի ունեցած «Miss 7 Continents» միջազգաին մրցույթում Հայաստանը ներկայացնող մոդել Շուշան Երիցյանն, ում հանդիպում ենք նաև սերիալներում և ֆիլմերում, արժանացավ 3–րդ պատվավոր մրցանակին, թեպետ մինչ այս՝ շատերին թվում էր, որ նա այլևս հրաժարվել է մոդելի մասնագիտությունից:

«Ճիշտ եք, արդեն երկար ժամանակ է՝ ես մոդելինգով գրեթե չեմ զբաղվում: Բայց միջազգային գեղեցկության մրցույթում երկիրդ ներկայացնելն այլ հարց է: Այստեղ դու զուտ որպես մոդել հանդես չես գալիս, գնահատվում է նաև ինտելեկտդ, նիստուկացդ, մարդկային որակներդ»,-կայքի հետ զրույցում մանրամասնեց Շուշան Երիցյանը:

Նրա խոսքով՝ առաջարկը ոչ թե պատահականության, այլ մինչ այս ունեցած գործունեության արդյունք էր.

«Քանի որ նախկինում մասնակցել էի երկու հեղինակավոր մրցույթների, համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանից այս հրավերը ստացա: Լավ կազմակերպված, բարձր մակարդակի մրցույթ էր, որտեղ գրավեցի 3-րդ հորիզոնականը: Ասեմ, որ վերջին տարիներին Հայաստանն առաջին անգամ է նման տեղ գրավում»,- ընդգծեց նա:

Մեր հարցին, թե որքանո՞վ են այսօր պահպանվում գեղեցկության տարածված 90-60-90 չափորոշիչները, գեղեցկուհին պատասխանեց.

«Միանշանակ, կարող եմ ասել, որ 90-60-90-ը ոչ միայն պարտադիր պայման չէ, այլ նույնիսկ այնքան էլ գրավիչ չի համարվում: Գեղեցկության մերօրյա չափանիշները շատ են փոխվել»:

Երրորդ տեղ գրաված մեր մասնակիցը արդարության պակասից չի բողոքում, նա վստահ է, որ մոտ 30 երկրների ներկայացուցիչներից յուրաքանչյուրն իր համապատասխան հորիզոնականն է գրավել: Մեզ հետ զրույցում Շուշանը նկատեց, որ մրցույթներն ինքնանպատակ չեն, դրանք մասնակիցների առջև բազում նոր դռներ են բացում ու ավելացրեց.

«Ամեն ինչ արդար էր, քանի որ ժյուրիի կազմում էին տարբեր երկրների հայտնի դիզայներներ, ոլորտի իրական մասնագետներ: Այս հաղթանակը նոր առաջարկներ կարող է ապահովել միջազգային հարթակում, էլ չասեմ, որ ամբողջ կյանքի համար նվաճած տիտղոս է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее