Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.
Կայքի զրուցակիցն է դերասանուհի Սիլվի Բարկովան, ով որոշ ժամանակ Հայաստանից հեռու գտնվելուց հետո կրկին վերադարձել է Երեւան:
Դերասանուհուն վերջին շրջանում հեռուստադիտողը տեսնում է «Դոմինո» սիթքոմում, որտեղ նա մարմնավորում է լուրջ ու հավասարակշռված հաշվապահ Լիլիին: Եվ չնայած օրեր անց սիթքոմն իր հանգուցալուծումը կունենա, բայց Սիլվին պատմել է «Դոմինո»-ում նկարահանվելու եւ իր կերպարի մասին, ինչպես նաեւ անդրադարձել անձնական կյանքում գրանցված փոփոխություններին:
««Դոմինո»-ում նկարահանվելու առաջարկն ինձ արեց սիթքոմի ռեժիսոր Հարութ Խալաֆյանը, ես էլ մեծ սիրով համաձայնվեցի, քանի որ ինձ իսկզբանե հետաքրքրեց այս նախագիծը»,- պատմեց դերասանուհին, իսկ հարցին, թե դժվար չէ՞ր արդյոք արդեն կայացած նախագիծ մուտք գործելն ու ինտերգրվելը, պատասխանեց.
«Դա ոչ մի դերասանի համար դժվարություն չի հանդիսանում, քանի որ բոլորս էլ գիտենք՝ կերպարներ կան, որոնք ստեղծվում են նախագծերի կեսերից, որպեսզի իրենց միջանցիկ և հակամիջանցիկ գործողություններով ամբողջացնեն գլխավոր հերոսի ընթացքն ու կենսագրությունը, ինչն անում է Լիլիի կերպարը Նորիկի կերպարի համար։ Ինչ վերաբերվում է նախագծում ինտեգրվելուն, այո, իհարկե, շուտ ու հեշտ ինտեգրվեցի, ամեն ինչ շատ լավ է»։
Առաջին անգամ հումորային նախագծում ներկայանալը Սիլվիի համար այնքան էլ նորություն չի ընկալվել, քանի որ կերարի էությունը հումորային չի եղել.
«Քանի որ մարմնավորում եմ զուսպ, լուրջ, հավասարակշռված հաշվապահ աղջկա, ուստի որպես դերասանուհի նախագծերի բովանդակության մեջ տարբերություն չեմ տեսնում։ Եթե մի օր ինձ հնարավորւթյուն ընձեռնվի վերամարմնավորելու խաղարկային կերպար ու այդ կերպարը զարգացնելու հնարավորություն, այդ ժամանակ կկարողանամ պատասխանել ձեր հարցին։ Ամեն դեպքում՝ ուրախ եմ, որ միայն դրական արձագանքներ եմ լսել ու շարունակում եմ լսել»,- հավելեց դերասանուհին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում