▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնական կյանքում կորուստներ չեմ ունեցել, միշտ ինձ են կորցրել. Անի Քրիստի

Դիտեք նաև՝

tert.am-ը գրում է. Այս օրերին Հայաստանում է երգչուհի Անի Քրիստին: Վերջինս Աշոտ Ղազարյանի հետ միասին վարելու է «Ամենակարող երգիչ» նախագիծը:

 

Զրուցեցինք երգչուհու հետ իր ծրագրերի և Միացյալ Նահանգներում դժվարությունների, կորուստների և ձեռքբերումների մասին:

 

-Անի, ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել ԱՄՆ՝ մշտական բնակության։

 

-Այս կյանքում ոչ մեկ չի կարող, հատկապես իմ տեսակի մարդուն, ինչ-որ բան ստիպել: Ես անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Նահանգներում հայրիկիս հետ եմ բնակվում: Ես սիրում եմ Միացյալ Նահանգները, մասնավորապես Լոս Անջելեսը, որտեղ և ապրում եմ:

 

-Ըստ Ձեզ` ինչո՞ւ են հատկապես հայտնի մարդիկ արտագաղթում Հայաստանից:

 

-Ես Ամերիկա գնացել եմ այն ժամանակ, երբ Հայաստանում շատ լավ էր, այսինքն ինձ համար փախոստ չի եղել, այլ՝ ընտրություն: Իսկ ինչ վերաբերվում է մնացածին չեմ կարող ասել, քանի որ ամեն մարդ ունի իր պատմությունն ու դրդապատճառները:

 

 

-Հայ արտիստները հե՞շտ են հաստատվում  Միացյալ Նահանգներում:

 

-Անգամ քո երկրում է հաստատվելը դժվար, ինչի մասին է խոսքը: Ինձ ավելի հեշտ էր այնքանով, որ ունեի կացարան, ծնողս այնտեղ բնակվում էր շուրջ մի քանի տարի: Իսկ ընկերներիցս ոմանք  ունեն կացարանի, վաստակելու և նմանատիպ շատ փոքրիկ խնդիրներ, որոնք դառնում են մեծ հարցեր: Ես նմանատիպ խնդիրներ չեմ ունեցել: Այնտեղ զբաղվել եմ իմ ձայնասկավառակների, տեսահոլովակների թողարկմամբ: Առաջիկայում հնարավոր է նաև մեծ մենահամերգով ներկայանամ: Ինձ համարում եմ շատ երջանիկ մարդ, քանի որ իմ կողքին այնպիսի մարդիկ կան, որոնք միշտ ինձ աջակցել են:

 

-Ինչո՞վ եք զբաղված ողջ օրը: Ինչպե՞ս է սկսում այն և ինչպե՞ս ավարտվում:

 

-Ամեն անգամ տարբեր: Սիրում եմ շատ քնել: Ընկերներս միշտ կատակով ասում են, որ ուզում են Ամերիկայում բնակվել Անիի նման լինել, քանի որ Անին Ամերիկան հարմարացրել է իրեն, այլ ոչ թե հարամարվել է Ամերիկային: Իրոք դա այդպես է: Այնտեղ ինքս եմ որոշում իմ գրաֆիկը: Ես ռոբոտային կյանքով չեմ ապրում և չեմ կորցնում իմ արժեքները, չեմ օտարանում, չեմ չարանում: Լինում են էմոցիոնալ անկումներ ու վերելքներ, որոնք նորմալ են։

 

-Միացյալ Նահանգները փոխե՞լ է Ձեզ:

 

-Ժամանակին ես դատող տեսակ էի, քանի որ ապրում էի մի շրջապատում, որտեղ ցավոք սրտի մարդիկ այդպիսին էին: Մենք հայերս սիրում ենք դատել, խոսել, բամբասել: Բայց ես շատ ուրախ եմ, որ փոխվել եմ: Ինձ օրինակ հաճելի չէ, երբ իմ կողքի նստած մարդը խոսում է ինչ-որ հարևանուհուց: Ես հիմա ինձ ավելի շատ եմ սիրում, ավելի շատ եմ գնահատում, որովհետև այն ժամանակ ոչ այդքան տեղին ինքնավստահությունը, ինքնասիրահարվածությունը կարող էր սխալ ուղու վրա դնել ինձ:

 

-Ի՞նչ դժվարության միջով եք անցել:

 

-Ամեն դժվարության միջով էլ անցել եմ լինի դա ֆինասական, թե այլ: Մինչ օրս էլ դժվարությունների հանդիպում եմ: Ամեն ինչ կողքից շատ գեղեցիկ է թվում և հանգիստ, բայց բոլորս էլ հատկապես այն մարդիկ, որոնք ժպտում են և թվացյալ երջանիկ են իրենք էլ ունեն խնդիրներ: Ես այն տեսակներից եմ, որ չեմ սիրում իմ խնդիրները բարձրաձայնել:

 

-Եթե համեմատենք Հայաստանի հետ Ամերիկայում մարդիկ նոր բարձունքների հեշտությա՞մբ են հասնում, մասնավորապես, հայ հայտնի մարդիկ, ովքեր նոր են հաստատվում Նահանգներում: 

 

-Ամեն տեղ էլ կա դժվարություն: Իմ կյանքում ոչինչ հեշտ չի եղել: Ձեռքբերումներիս և առաջխաղացմանս համար ոչ մեկ չի միջամտել: Ոչ մեկ չի ասել, որ ես այս մրցանակը պետք է ստանամ կամ այստեղ պետք է երգեմ: Ես ունեմ Հայաստանի մրցանակաբաշխություններից, երաժշտական նախագծերից մրցանականեր, որոնք իմ աշխատանքի շնորհիվ են: Իմ ձեռքբերումների համար ես միայն շնորհակալ եմ ինձ և իմ բարձյալին:

 

 

-Ի՞նչ ձեռքբերումներ և ի՞նչ կորուստներ եք ունեցել Նահանգներում:

 

-Ես շատ էմոցիոնալ մարդ եմ: Կորուտները կարող են մարդուն փոխել, դաստիարակել: Ես շատ ուրախ եմ, որ նմնատիպ դեպքեր իմ կյանքում եղել են, քանի որ դրանք կրթել են ինձ և սովորացնել, թե ինչպես շարունակեմ ապրել: Իսկ անձնական կյանքում, երբեք կորուստներ չեմ ունեցել, միշտ ինձ են կորցրել: Չեմ ասում, որ դա գլուխ գովալու բան է, բայց ես եմ միշտ եղել գնացողի դերում: Դա իմ տեսակն է: Ամեն դեպքում կյանքն ինձ ապացուցել է, որ չեմ սխալվել: Բոլոր դեպքերում ես ճիշտ քայլ եմ արել` դա լինի անձնական, թե գործնական: Ես միշտ շատ հպարտ եմ իմ տեսակով և իմ արաքներով: Եթե ես նեղացնում եմ, ապա ներողություն խնդրում եմ, քանի որ ես գիտակցում եմ իմ սխալը: Կարծում եմ, որ ներողություն խնդրող և ներող մարդիկ ուժեղ են:

 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее