▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնագրային գործողությունների նոր ընթացակարգ է գործելու. Ոստիկանության հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, գործող ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու նպատակով անձնագրային համակարգում կատարվել է գործող ընթացակարգերի փոփոխություն,

 

 

 

 

 

 

համաձայն որի՝ քաղաքացին հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու և անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն, անկախ հաշվառման վայրից։

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ անձը չունի հաշվառում և դիմում է անձնագրավորման համար։

 

 

 

 

 

 

 

 

Միայն այդ դեպքում է, որ քաղաքացին դիմելու է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն հաշվառվելու և անձնագրավորվելու համար։ Ընդ որում, եթե քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում և ցանկանում է անձնագրում կատարել օտարերկյա պետությունում վավերականության նշում, այդ դեպքում նույնպես կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն (հաշվառում չունենալը հիմք չէ անձնագրում վավերականության նշումը մերժելու համար, ի տարբերություն անձնագրավորման)։

 

 

 

 

 

Նոր ընթացակարգը գործելու է սույն թվականի հունիսի 19-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее