Արտառոց դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ում: Անծանոթ տղամարդը կրակել է ամերիկացի հայտնի երգչուհի Քրիստինա Գրիմմիի վրա:
Այս սարսափելի դեպքը տեղի է ունեցել Plaza Live համերգասրահում այն ժամանակ, երբ Քրիստինան իր ելույթից հետո ինքնագիր է բաժանել երկրպագուներին:
Տղամարդը մոտեցել է երգչուհուն և կրակել նրա վրա, ինչից հետո էլ ինքնասպան է եղել:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, ստացած վնասվածքների պատճառով 22-ամյա Քրիստինան տեղում մահացել է:
Ավելացնենք, որ տղամարդու այս քայլի պատճառը դեռևս հայտնի չէ: