
Life.panorama.am-ը գրում է. Օրեր առաջ՝ մարտի 10-ին, Մոսկվայում կայացավ Արամեի սպասված մենահամերգը՝ նվիրված իր բեմական գործունեության 10-ամյակին: Ի դեպ՝ Արամեն նպատակ ունի առաջիկայում մենահամերգով հանդես գալ նաեւ Երեւանում:
Կայքի հետ զրույցում երգիչը պատմել է իր կյանքում կարեւոր իրադարձության մանրամասների մասին, ինչպես նաեւ մենահամերգից արված բացառիկ ֆոտոշարք է տրամադրել.
«Անբացատրելի զգացմունքներ են, երբ հասկանում ես, որ քո սպասվածից ավելի լավ բան ես արել: Սա ոչ միայն իմ, այլեւ իմ ողջ թիմի աշխատանքն է ու հաղթանակը: Ուարխ եմ, որ այդ կարեւոր օրը այլեւս նշանավորված է իմ գործունեության մեջ որպես մեծ հաջողություն»,- նշել է Արամեն:
Երգչի սպասված մենահամերգին իրենց ներկայությամբ ու կատարումներով շնորհավորել են հայկական եւ ռուսական շոու բիզնեսի մի շարք հյուրեր՝ Սիլվա Հակոբյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոնան, Մոնիկա Նազարյանը, Անժելիկա Ագուրբաշը, Դիանա Գուրցկայան եւ Մարգարիտա Պոզոյանը: Հայտնի հյուրերը կանայք էին, քանի որ մենահամերգը նվիրված էր մայրության եւ գեղեցկության տոնին.
«Իմ սիրելի ընկերնեն այդ օրը իմ կողքին էին, ովքեր հանդես եկան իրենց գեղեցիկ կատարումներով: Այդ օրը հնչեցին նաեւ զուգերգեր, որոնք կրկին շատ ջերմորեն ընդունվեցին հանդիսատեսի կողմից: Բեմում ինձ հետ էր նաեւ Կարեն-Սեւակ բենդը եւ «Կիլիկիա Հայորդիք Վեգաս» պարային խումբը»,- պատմել է երգիչը:
Ի դեպ՝ մենահամերգին Արամեի կինը ոչ միայն նրա կողքին էր ետնաբեմում, այլեւ բեմում: Աննա Թովմասյանն ու ամուսինը ներկայացրել են իրենց զուգերգը, նրանց ելույթն էլ ավելի հուզիչ է եղել, քանի որ Աննան շուտով բալիկ կունենա, իսկ ակամա բեմում երեքով լինելն էլ ավելի հաճելի տրամադրություն է հաղորդել.
«Իհարկե, չեմ ուզում հուզմունքը կապել այդ փաստի հետ, բայց ամեն դեպքում պետք է խոստովանեմ, որ այդ պահին հուզմունքը պիկի վրա էր»,- ժպիտով նկատել է ապագա հայրիկը:
.png)









Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում