a1plus-ը գրում է.Ավելի քան 2000 նմուշ՝ կաթնասունների կմախքներից մինչև բնության յուրահատուկ անոմալիաներ, որոնք հավաքվել են 87 տարվա ընթացքում, այլեւս իրենց տեղերում չեն։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անատոմիական թանգարանը տեղափոխվում է Երևանի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թիվ 41 հիմնական դպրոց՝ կառավարության որոշմամբ։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Յուրի Մարմարյանը չի ցանկանում մեկնաբանել կառավարության որոշումը,- «Բա դա մեր խնդի՞րն է, բացարձակապես, բացարձակապես մեր խնդիրը չէ ։ Կա կառավարության որոշում, մենք կատարում ենք, կառավարության որոշումները մենք իրավունք չունենք մեկնաբանելու»։
Պարոն Մարմարյանը վստահեցնում է, որ թանգարանի ցուցանմուշները տեղափոխման արդյունքում չեն վնասվի.
«Կտեղափոխվենք այդ մասնաշենք ուսումնական պրոցեսը կազմակերպերելու։ Նույն թանգարանը ավելի ընդարձակ տարածքում կտեղավորվի այն շենք որը տրամադրել են մեզ, դա Գրիբոյեդովի դպրոցն է»։
Անատոմիական գիտաուսումնական թանգարանն այսօր էլ իր ցուցանմուշների քանակով և որակով լավագույններից է նախկին ԽՍՀՄ նմանատիպ թանգարանների շարքում, գերազանցելով նույնիսկ Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան Անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիական համալսարանի նմանատիպ անատոմիական թանգարանին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


