▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անատին պատասխանել է բլոգերի սկանդալայաին հայտարարությանը

Դերասանուհի Անատի Սաքանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որպես կանոն երբևէ չեմ պատասխանում ֆեյքերի տարածած մինիսկանդալային սենսացիաներին, բայց այս անգամ ուղղակի կփորձեմ մի փոքր պարզաբանում տալ: Այո ես եղել եմ Աջ թե ձախ նախագծի առաջին փորձնական ծրագրի դերասանուհին: Հատուկ նշեմ, որ փայլուն հարաբերությունների մեջ եմ ծրագրի ողջ անձնակազմի հետ:

Ցավոք սրտի իմ արտերկրում լինելու պատճառով էլ չկարողացա նկարահանվել առաջին եթերաշրջանի մյուս հաղորդումներում: Սա է թերևս միակ պատճառը, որ Բաթումիում նկարահանված ծրագիրը եթեր չգնաց:Դրա մասին կարող են փաստել նաև հաղորդման կազմակերպիչները: Չափազանց ծիծաղելի է նման ստահոդ ինֆոն շրջանառության մեջ դնելը, առավել ամոթալի է երբ շրջանառության մեջ են դնում ծրագրի աշխատանքային տարբերակը:

Համոզված եմ, որ ծրագրի ղեկավարները լավ են հասկանում, թե դա ում ձեռքի գործն է: Չեմ ցանկանում իջնել նրա շրիշակային մակարդակին, այդ իսկ պատճառով չեմ պատասխանում կոնկրետ իրեն: Շնորհակալ եմ Աջ թե Ձախ ի ողջ անձնակազմին` Բաթումիում անցկացրած հաճելի օրերի համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее