▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անատի Սաքանյանի ամանորյա ծրագրերը խափանվել են

Դիտեք նաև՝

Դերասանուհի, դիմահարդար Անատի Սաքանյանի ամանորյա ծրագրերը մի փոքր շեղվել են նախատեսվածից, բայց դրանից դերասանուհու տոնական տրամադրությունը չի խաթարվել: Life.panorama.am-ին Անատին, ով այս շրջանում ներկայանում է «Քարե դարդ» սիթքոմում, հայտնեց, որ մինչև դեկտեմբերի 31-ը նկարահանումներով է զբաղված եղել.
«Անկեղծ ասած նախատեսել էինք, որ Ամանորը ես ու ծնողներս անցկացնենք Արաբական Միացյալ Էմիրություններում, սակայն որոշվեց, որ «Քարե դարդը» արձակուրդ չի գնալու, ուստի նկարահանումները տևեցին մինչ դեկտեմբերի 31-ը, իսկ հունվարի 4-ից կրկին սկսեցինք աշխատանքները: Արդյունքում Դուբայում Ամանորը նշելու մեր պլանները խափանվեցին, բայց հուսամ, որ ծնողներիս հետ արդեն առանց շտապելու կհանգստանամ փետրվար ամսին: Նկատեմ, որ տանն էլ տոները ոչ պակաս ուրախությամբ նշեցինք՝ սկզբում տարեմուտը դիմավորեցինք մեր տանը, այնուհետև հավաքվեցինք մորաքրոջս տանը ու մինչև լուսաբաց ուրախացանք»,- պատմեց դերասանուհին:
Անատին նշեց նաև, որ այս տարի որոշել էր ամբողջությամբ փոխել տան սպասքն ու տոնածառի խաղալիքները. «Չգիտեմ ինչու՝ որոշեցի ամբողջությամբ փոխել մեր տան սպասքն ու տոնածառի խաղալիքները՝ ամենը ընտրեցի կարմիրի երանգների մեջ: Կցանկանամ, որ այս փոփոխությունը տարվա ընթացքում մեր կյանքում էլ լավ փոփոխությունների հանգեցնի»,- նշեց նա:
Անատին մեզ պատմեց, որ Ամանորին շատ նվերներ է ստացել. «Կարծում եմ, բոլորս էլ Ամանորը սիրում ենք նաև նվերների համար: Այս տարի շատ գեղեցիկ նվերներ եմ ստացել, ինչի համար շատ շնորհակալ եմ բոլորին: Դրանց շարքում առանձնահատուկ էր դիմահարդարման պարագաները, որոնք ինձ համար երբեք շատ չեն լինում: Նկատեմ նաև, որ այս անգամ էլ մի շարք նվերներ եմ ստացել՝ օծանելիք, ծաղիկներ, որոնք անգամ գաղափար չունեմ, թե ովքեր են ուղարկել»,- նշեց նա:

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի, դիմահարդար Անատի Սաքանյանի ամանորյա ծրագրերը մի փոքր շեղվել են նախատեսվածից, բայց դրանից դերասանուհու տոնական տրամադրությունը չի խաթարվել: Անատին, ով այս շրջանում ներկայանում է «Քարե դարդ» սիթքոմում, հայտնեց, որ մինչև դեկտեմբերի 31-ը նկարահանումներով է զբաղված եղել.
«Անկեղծ ասած նախատեսել էինք, որ Ամանորը ես ու ծնողներս անցկացնենք Արաբական Միացյալ Էմիրություններում, սակայն որոշվեց, որ «Քարե դարդը» արձակուրդ չի գնալու, ուստի նկարահանումները տևեցին մինչ դեկտեմբերի 31-ը, իսկ հունվարի 4-ից կրկին սկսեցինք աշխատանքները: Արդյունքում Դուբայում Ամանորը նշելու մեր պլանները խափանվեցին, բայց հուսամ, որ ծնողներիս հետ արդեն առանց շտապելու կհանգստանամ փետրվար ամսին: Նկատեմ, որ տանն էլ տոները ոչ պակաս ուրախությամբ նշեցինք՝ սկզբում տարեմուտը դիմավորեցինք մեր տանը, այնուհետև հավաքվեցինք մորաքրոջս տանը ու մինչև լուսաբաց ուրախացանք»,- պատմեց դերասանուհին:


Անատին նշեց նաև, որ այս տարի որոշել էր ամբողջությամբ փոխել տան սպասքն ու տոնածառի խաղալիքները. «Չգիտեմ ինչու՝ որոշեցի ամբողջությամբ փոխել մեր տան սպասքն ու տոնածառի խաղալիքները՝ ամենը ընտրեցի կարմիրի երանգների մեջ: Կցանկանամ, որ այս փոփոխությունը տարվա ընթացքում մեր կյանքում էլ լավ փոփոխությունների հանգեցնի»,- նշեց նա:
Անատին մեզ պատմեց, որ Ամանորին շատ նվերներ է ստացել. «Կարծում եմ, բոլորս էլ Ամանորը սիրում ենք նաև նվերների համար: Այս տարի շատ գեղեցիկ նվերներ եմ ստացել, ինչի համար շատ շնորհակալ եմ բոլորին: Դրանց շարքում առանձնահատուկ էր դիմահարդարման պարագաները, որոնք ինձ համար երբեք շատ չեն լինում: Նկատեմ նաև, որ այս անգամ էլ մի շարք նվերներ եմ ստացել՝ օծանելիք, ծաղիկներ, որոնք անգամ գաղափար չունեմ, թե ովքեր են ուղարկել»,- նշեց նա:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее