Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դիմահարդար, դերասանուհի Անատի Սաքանյանի հետ, ով պատմել է, որ էկրանային ժամանակավոր դադարից հետո առաջիկայում հանդես է գալու նոր նախագծում.
«Նոր նախագիծ է պատրաստում, որը հեռարձակվի «ATV»-ով և որտեղ մասնակցության հրավեր եմ ստացել: Իհարկե, առաջարկը սիրով ընդունեցի, քանի որ այն լինելու է բավականին հետաքրքիր նախագիծ: Այստեղ մի շատ շքեղ կերպար եմ մարմնավորելու: Չեմ կարող շատ մանրամասներ հաղորդել սիթքոմի վերաբերյալ, քանի որ դրա իրավունքը չունեմ, միայն կարող եմ ասել, որ նոյեմբերի սկզբին կսկսկվեն նկարահնումները և ըստ իս՝ հեռարձակումն էլ շատ չի ուշանա: Այնպես որ, մեր սիրելի հեռուստադիտողը կարող է շատ շուտով սպասել նոր, հետաքրքիր ու շատ դրական լիցքերով ծրագրի»,- պատմել է Անատին:
Դիմահարդար դերասանուհին, ով այս պահին կարճ ժամանակով գտնվում է Մոսկվայում, նշել է նաև, որ շուտով հնարավոր է նոր բիզնեսով զբաղվի.
«Կարծում եմ, շատերը գիտեն, որ ես դեռևս 14 տարեկանից զբաղվում եմ վարսահարդարմամբ, հետագայում նաեւ դիմահարդարմամբ եւ նպատակներ ունեի Երեւանում իմ սեփական սրահը բացել, սակայն այս պահին Մոսկվայից մի քանի առաջարկներ ունեմ այդ ասպարեզի հետ կապված, որի արդյուքնում շատ հնարավոր է, որ ապրեմ և Երևանում, և Մոսկվայում: Վերջին շրջանում ես հաճախ եմ Մոսկվայից պատվերներ ունենում, և կարող եմ մի քանի օրով մեկնել Մոսկվա, դիմահարդարել իմ պատվիրատուներին և նորից վերադառնալ Երևան, իսկ նոր աշխատանքի իրականացման դեպքում սկզբնական շրջանում հնարավոր է, որ ավելի շատ լինեմ Մոսկվայում, քան Երևանում»,- պատմել է Անատի Սաքանյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում